Մինչև շաբաթվա վերջ Պուտինի և Մակրոնի միջև հեռախոսազրույց չի պլանավորվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև շաբաթվա վերջ բանակցություններ չի պլանավորում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Գործակալությունը, հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ավելի վաղ գրել էր, որ Մակրոնը ցանկանում է զանգահարել Պուտինին, սակայն բովանդակալից զրույցի նախապատրաստումը կտևի մի քանի օր։

Մինչ այդ՝ փետրվարի 4-ին, ֆրանսիական L’Express պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննը փետրվարի 3-ին գտնվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպելու նպատակով։ Ըստ պարբերականի՝ Բոննի այցն անցել է առանց հանրային հայտարարությունների և տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում ընթացող Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ֆոնին։

Կրեմլը չի հաստատել, բայց և չի հերքել Փարիզի հետ շփումների վերաբերյալ տեղեկությունները։

Leave a Comment