Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին




armtimes.com «Դուք հույսի սերմնացաններ եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն»:


 


Այս մասին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը՝ դիմելով «Զայեդ» մրցանակի դափնեկիրներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:


 


«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության փշոտ ճանապարհը ընտրելով՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախոր բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով։


 


Նրանց աշխատանքը ցույց է տալիս նրանց համոզմունքը, որ եղբայրության լույսը կարող է հաղթահարել եղբայրասպանության խավարը»,- նշել է Պապը։


 


Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել էր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։


 


Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճատև ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման կարևորությունը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են բեմ։


 


Երկու երկրների առաջնորդներին Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հանձնել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։


 


 


Leave a Comment