Թբիլիսիում զորակցության հավաք կանցկացվի հաջակցություն ՀԱԵ-ի

Թբիլիսիում զորակցության հավաք կանցկացվի հաջակցություն ՀԱԵ-ի

5 փետրվարի 2026 – 15:01 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 8-ին ժամը 13:00-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից այգում նախատեսվում է անցկացնել զորակցության հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վիրահայոց թեմի մշակութային խորհրդի նախկին անդամ Լևոն Չիդիլյանը:

«Կոչ ենք անում վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում»-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին ենթարկվում է «բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից, խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Leave a Comment