Ցմահ ազատազրկում. Բաքվի “դատարանը” հրապարակեց վճիռները – Նորություններ 05.02.2026

Բաքվում «դատական» ֆարսն ավարտվին մոտեցավ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսպես կոչված «դատավարության» ժամանակ ընթերցվեց Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց դեմ հարուցված քրեական գործերով դատավճիռը, որոնց Բաքուն ապօրինի զրկել է ազատությունից և շինծու մեղադրանքներով մեղադրում է «Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ»։

«Դատարանը» որոշել է.

Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Լևոն Մնացականյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դավիթ Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

ԼՐԱՑՎՈՒՄ Է

 

Leave a Comment