Լավրով. Անդամակցումը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ հետ, սակայն դա ՀՀ-ի որոշելիքն է

Լավրով. Անդամակցումը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ հետ, սակայն դա ՀՀ-ի որոշելիքն է

5 փետրվարի 2026 – 16:56 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին՝ ընդգծելով, որ այն հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին, սակայն Մոսկվան պատրաստ է հարգել Երևանի ցանկացած որոշում։

«Անդամությունը Եվրասիական տնտեսական միությունում անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրամիության հետ համագործակցության, առավել ևս անդամակցության հիմքում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք», — ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա՝ ՌԴ-ն տեղյակ է հայաստանյան իշխանությունների պատրաստակամության մասին՝ պահպանելու կապերը Մոսկվայի հետ, սակայն Եվրամիությունում դա ոչ բոլորի սրտով է:

«Մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները՝ Ռուսաստանի Դաշնության հետ ներկայիս մակարդակի կապերն ու համագործակցությունը պահպանելու հետաքրքրվածության մասին, և միևնույն ժամանակ տեսնում ենք, թե ինչպես այդ նպատակն առանձնապես հաճելի չէ մի շարք արտատարածաշրջանային երկրներին։ Մեր եվրոպացի գործընկերներն առավել քան ակտիվորեն գործում են հակառակ ուղղությամբ», — ասել է Լավրովը։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment