Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտաարարություն է տարածել

«Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․

Երբեմն, չնախատեսված հանգամանքների պատճառով ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը՝ տեղեկացնելով այդ մասին համառոտ ծանուցման միջոցով: Թարմացումները բաց չթողնելու համար հորդորում ենք պարբերաբար ստուգել հարցազրույցի ամրագրման կայքէջի օգտահաշվում ձեր տրամադրած էլեկտրոնային հասցեն, ներառյալ «Spam» կամ «Junk» ենթաբաժինները:

Լինելով տեղեկացված՝ դուք վստահաբար հարցազրույցի կներկայանաք ճիշտ օրը և ճիշտ ժամին: Մեկ այլ օր ներկայանալու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,- նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Leave a Comment