ՊԵԿ-ի ներքին անվտանգության պետը մաքսանենգության 2 գործով հարցաքննվել է․ ԶԼՄ

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հացաքննվել է բջջային հեռախոսների ու ոսկե ձուլակտորների մաքսանենգության վարույթների շրջանակում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այս տարվա հունվարի 15-ին ՊԵԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ գործ են հարուցել մաքսանենգության գործով ձերբակալված 8 ծառայողների շուրջ, իսկ կոմիտեում սկսվել էր ծառայողական քննություն։ Դրան նախորդել էր Մոսկվա-Երևան ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների անհատականացնող թվերը չնկարելու վերաբերյալ դեպքը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան թերթին ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

 

 

Leave a Comment