Մոսկվա գնալուց առաջ Ալեն Սիմոնյանը մեղմել է իր հռետորաբանությունը ՌԴ-ի մասին․ ԶԼՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ եռօյա գործուղման մեկնելուց առաջ հորդորել է հրաժարվել «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից՝ պատճառաբանելով, որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, գրել է «Հրապարակ» օրաթեթը՝ հղում անելով իր աղբյուներին։

Նրա խոսքով՝ չի կարող կրկնել «Քաղաքացիական պայմանագիј կուսակցության ներկայացուցիչնեի պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, նշել է թեթը։

Լրատվականի տեղեկությամբ՝ նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արևմուտքից փող պոկելու և ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։

Leave a Comment