Կալանավորված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը գրավոր դիմումներ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Վաշինգտոնում կայանալիք Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Այս մասին փետրվարի 3-ին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեցին Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության պատվիրակության անդամները։ Երևանում այսօր կայացած ասուլիսին Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Էիբները հայտարարեց, որ Բագրատ սրբազանի նամակները գրվել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա պահվում է կալանքի տակ։ Դիմումներից մեկը հասցեագրված է անմիջապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Բագրատ արք. Գալստանյանը ԱՄՆ նախագահին կոչ է անում միջամտել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Հաջորդ շաբաթ, ըստ հրապարակումների, ակնկալվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի […]