Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը գտնվում էր տնային կալանքի տակ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։

«Կովիդով և թոքաբորբով պայմանավորված՝ շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն տեղափոխվելը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա կազդուրման փուլում է»,–ասել է նա։

Ավելի ուշ «Մեր ձևով» շարժման մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը տեղեկացրել է, որ Սամվել Կարապետկանը հիվանդանոցում բուժզննում է անցել ու վերադարձել տուն։

Leave a Comment