Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով՝ տարանցիկ ճանապարհով ուղարկված հացահատիկով վագոնները հասել են  Հայաստան։

Ադրբեջանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է հասցվել հացահատիկով լի 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի  տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել հացահատիկի 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19,900 տոննա հացահատիկ):

Նշենք, որ Ռուսաստանից հացահատիկով վագոններ  Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել փետրվարի 1-ին։

Leave a Comment