Վատ պարողին մի բան խանգարում է․ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների մասին

https://arm.sputniknews.ru/20260203/vat-parvoghin-mi-ban-khangarum-e-serzh-sargsjany-hapk-in-ughghvats-meghadranqneri-masin-98360460.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94958629_124:0:1476:1014_1920x0_80_0_0_a18ba23978a41189353182d99cadd12f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իր ղեկավարման տարիներին Հայաստանը ոչ միայն կազմակերպության անդամներից է սպառազինություն ձեռք բերել, այլև արևմտյան երկրներից։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, Չինաստանից և այլ երկրներից էլ։ Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի դիտարկմանը, թե տարբեր երկրների խուսափել են Հայաստանին զենք վաճառել՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը դա համարում է գործընթացի չիմացության արդյունք։ Նա նշեց՝ ցանկացած երկրից զենք ձեռք բերելիս համապատասխան հավաստիացում ես տալիս զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։

«Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ, չիմացության արդյունք է այն, ինչ նա խոսում է»,- հավելեց Սարգսյանը։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։

Leave a Comment