Սարգսյան․ Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է

Սարգսյան․ Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է

3 փետրվարի 2026 – 17:03 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի։

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր միավորմանը՝ նա ընդգծել է դրա բարդությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»,– ասել է Սարգսյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment