3 փետրվարի 2026 – 17:03 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի։
Անդրադառնալով ընդդիմության հնարավոր միավորմանը՝ նա ընդգծել է դրա բարդությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»,– ասել է Սարգսյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: