https://arm.sputniknews.ru/20260203/arevmtjan-karujcnery-mez-daser-talu-voreve-iravunq-ajlevs-chunen-armen-ashvotjan-98353511.html
Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան
Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն «կույր, խուլ և համր» կազմակերպություն է։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T16:24+0400
2026-02-03T16:24+0400
2026-02-03T16:25+0400
արմեն աշոտյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
բագրատ սրբազան
արշակ սրբազան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92314547_0:0:1600:901_1920x0_80_0_0_0284cc6451d27004e71ac8f2c37ec040.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եվրոպական և ընդհանուր առմամբ արևմտյան կառույցները կորցրել են հայաստանյան քաղաքական ուժերին դասեր տալու ցանկացած բարոյական և իրավական իրավունք։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով սրբազանների կալանավորմանը, մասնավորապես Արշակ սրբազանի կալանքի երկարացմանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ 2026 թ. ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց բանաձև, որտեղ մտահոգություն էին հայտնում ՀՀ-ում «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։ ՀՀԿ փոխնախագահը ԵԽԽՎ ընդունած բանաձևը դիտարկում է որպես Հայաստանի իշխանությունների գործողություններին հաճոյանալու փորձ, ինչը ծայրահեղ ընկճող է հոգևորականության և ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդումների ֆոնին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92314547_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1ea93f37fb150aaab09d760a92fcba4b.jpg.webp
արմեն աշոտյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բագրատ սրբազան, արշակ սրբազան, հայաստան
արմեն աշոտյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), բագրատ սրբազան, արշակ սրբազան, հայաստան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն «կույր, խուլ և համր» կազմակերպություն է։
«ԵԽԽՎ-ն կույր, խուլ և համր կազմակերպություն է։ Բայց պետք է ըմբոստանալ նրանց դեմ՝ հույսով, որ վաղը չեն գա իմ երկիր ու փորձի ինձ բարոյականության, մարդու իրավունքների կամ սկզբունքների արժեքների դասեր տալ։ Ես ու իմ ընկերները՝ անկախ քաղաքական ճամբարներից և ոլորտներից՝ սրբազան թե լրագրող, քաղաքապետ թե շարքային քաղաքացի, այդ դասերը մենք կարող ենք նրանց տալ։ Եվրոպական և ընդհանրապես արևմտյան կառույցները կորցրել են բարոյական հիմքն ու իրավունքը մեզ որևէ նման հարցով դաս տալու»,– ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը ԵԽԽՎ ընդունած բանաձևը դիտարկում է որպես Հայաստանի իշխանությունների գործողություններին հաճոյանալու փորձ, ինչը ծայրահեղ ընկճող է հոգևորականության և ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդումների ֆոնին։