Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 23-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խորվաթական «Օսիեկից» տեղափոխվել է «Նյուրնբերգ»։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային արժեքը 750 հազար եվրո է։ «Օսիեկը» նրա հետագա վաճառքից կստանա 10 տոկոս։
«Նյուրնբերգը» Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։