Հայաստանում գործում է դպրոցական սննդի պետական ծրագիր, որն ընդգրկում է միայն կրտսեր դասարանների աշակերտներին, իսկ բարձր դասարանների երեխաների սնվելու հիմնական աղբյուրը հաճախ մնում է դպրոցի բուֆետը։ Հայաստանի մի շարք դպրոցների բուֆետներում շարունակում են վաճառվել այնպիսի սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին։