Այս րոպեներին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ նախագահի նստավայրի մոտ. զոհված զինվորների հարազատները Վահագն Խաչատուրյանից ներողություն են պահանջում։
Քաղաքացիները վրդովված են Դավոսի համաժողովում նախագահի պահվածքից, որտեղ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ժամանակ մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերք մատակարարելու և երրորդ երկրներից բեռների տարանցման համար:
Նախագահի վարչակազմից ակցիայի մասնակիցների մոտ ոչ ոք դուրս չի եկել։
Ցուցարարները մտադիր են այժմ գնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն։