Անգլիական «Քրիսթալ Փելասը» ձեռք է բերել «Վուլվերհեփմթոնի» նորվեգացի հարձակվող Յորգեն Ստրան Լարսենին։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
«Քրիսթալ Փելասը» Լարսենին ձեռք է բերել 43 միլիոն ֆունտ ստերլինգով, գումարած 5 միլիոն բոնուս։ Այս տրանսֆերն ամենաթանկն է լոնդոնյան ակումբի պատմության մեջ, հաղորդում է Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լարսենը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։