
Financial Times-ը՝ աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը, որը նախատեսում է նաեւ ռազմական արձագանք քննարկվել է դեկտեմբեր եւ հունվար ամիսներինն ուկրաինացի, ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այն նախատեսվում է նաեւ քննարկել ԱՄՆ- Ուկրաինա- Ռուսաստան եռակողմ բանակցություններում։ Դրանք նախատեսված են Աբու Դաբիում՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։
FT-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման հնարավոր արձանքները նշված են։
- Արձագանքը պետք է լինի մեկ օրվա ընթացքում. այն պետք է ներառի Արեւմուտքի դիվանագիտական նախազգուշացում եւ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններ՝ խախտումը դադարեցնելու նպատակով։
- Եթե ռազմական գործողությունները շարունակվեն նաեւ դրանից հետո, պետք է սկսվի արձագանքի երկրորդ փուլը։ Դրան պետք է մասնակցեն «կամեցողների կոալիցիայի» ուժերը՝ այսինքն Ուկրաինայի արեւմտյան այն դաշնակիցները, որոնք պատրաստ են հրադադարի պայմաններում երկիր ուղարկել սեփական զորքեր։
- Եթե հրադադարի խախտումը վերաճի լայնածավալ հարձակման, ապա այն սկսվելուց 72 ժամ անց պետք է հետեւի արեւմտյան ուժերի համակարգված արձագանքը՝ ԱՄՆ բանակի մասնակցությամբ։
FT-ն չլ հստակեցնում, թե ինչպիսին պետք է լինի դաշնակիցների ռազմական արձագանքը, արդյոք այն ենթադրում է ռազմական ուղղակի բախում ռուսական զորքերի հետ։