Ուֆայում 9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում



Ուֆայում դեռահասը տրավմատիկ ատրճանակով կրակ է բացել դպրոցներից մեկում։ Այս մասին հայտնում է տեղական Ufa1.ru պարբերականը, ինչպես նաև ուժայիններին մոտ կանգնած Mash և «Բազա» Telegram-ալիքները:

«Բազա»-ի տեղեկություններով՝ հարձակվողը սովորում է իններորդ դասարանում: Հարձակումը տեղի է ունեցել թիվ 16 գիմնազիայում: Ufa1.ru-ն գրում է, որ աշակերտը ուսումնական հաստատություն է եկել տրավմատիկ ատրճանակով և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Պարբերականի աղբյուրը պնդում է, որ դրանից առաջ պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում է Mash-ը, հարձակվողն օգտվել է հակահրդեհային տագնապից՝ ուշադրություն շեղելու համար, որից հետո կրակել է ուսուցչի վրա: Բաշկիրիայի առաջին փոխվարչապետ Ուրալ Կիլսենբաևը հայտարարել է, որ դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժածներ չկան, փոխանցում է TASS-ը: Հանրապետության ղեկավար Ռադիյ Խաբիրովը նույնպես հայտնել է, որ տուժածներ չկան: Սակայն Ufa1.ru-ի աղբյուրը հայտնում է երեք տուժածի մասին:

Հարձակման մասին տեղեկությունը շուտով հաստատել են Բաշկիրիայի ՆԳՆ-ում։ Գերատեսչությունը հայտարարել է, որ իններորդ դասարանցին գիմնազիա է եկել պլաստիկ պնևմատիկ ինքնաձիգով, կրակել ուսուցչի ու երեք դասընկերների վրա, ինչպես նաև պայթեցրել է պայթուցիկ։ Հարձակվողը ձերբակալված է։

«Օստորոժնո, նովոստի» Telegram-ալիքը գրում է, որ դեռահասը հարձակման մասին նախապես հայտարարել է իր անձնական տելեգրամյան ալիքում, որտեղ հրապարակել է զենքով լուսանկարներ և գրել բանտում հայտնվելու պատրաստակամության մասին։ «112»-ի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով տուժածը պատմության ուսուցիչն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment