«ՀՀ նախագահը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից». ակցիա՝ նախագահականի դիմաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Շարժման մասնակիցները պահանջում են, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Leave a Comment