ՀԷՑ-ից մինչև այսօր 58 աշխատակից է հեռացվել․ Դավիթ Ղազինյան – Armenia Today

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 58 աշխատակցի են հեռացրել, Armenia Today-ին հայտնեց ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ այդ ազատումներից վերջինը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ ազատումների գործընթացը շարունակվում է։

Պետրոսյանը 2025 թվականի հուլիսի 18-ին էր նշանակվել ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Օգոստոսին մամուլը գրել էր, որ Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», կա՛մ ազատվել աշխատանքից»։

Մամուլն այնուհետև գրել էր, որ Պետրոսյանն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնք որևէ անձնական կապ ունեն Ղազինյանի հետ: Ղազինյանն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ այդ պաշտոնում Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 45-50 աշխատակցի են հեռացրել։ 

Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը

Leave a Comment