Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը մասնակցել է հանրահայտ Convergence նախագծին

Բելգիահայ շեֆ-խոհարար, կրկնակի Michelin աստղով պարգևատրված Կարեն Թորոսյանին հրավիրել են մասնակցելու հանրահայտ Convergence գաստրոնոմիական նախագծին Դանիայում, հայտնել է խոհարարն Ինստագրամում:

Լայնամասշտաբ նախագիծը համախմբում է  աշխարհի լավագույն խոհանոցների (The World’s 50 Best Restaurants Top 100) ցուցակում ընդգրկված ավելի քան 60 առաջատար ռեստորանների։

Միջոցառումն անցկացվել է մայրաքաղաք Կոպենհագեն հունվարի 29-ից փետրվարի 2-ը։

Թորոսյանը Gault&Millau 2025-ի վարկածով ճանաչվել է տարվա շեֆ-խոհարար, իսկ նրա Bozar («Բրյուսել») ռեստորանն ընդգրկված է աշխարհի լավագույն ռեստորանների վարկանիշում։

Leave a Comment