CoinGlass վերլուծական ընկերության տվյալներով՝ վերջին օրերին Bitcoinի ներդրողները լիկվիդացրել են 2,56 միլիարդ դոլարի ակտիվներ։ Կրիպտոարժույթների գները նվազել են՝ հետևելով այլ ռիսկային ակտիվների (բաժնետոմսեր, թանկարժեք մետաղներ) վաճառքին։
Այս ծավալը զգալիորեն ցածր է 19 միլիարդ դոլարի ռեկորդային լիկվիդացիայից, որը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Չինաստանից ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի հայտարարությունից հետո։ Այդուհանդերձ, վերլուծաբանները նշում են, որ նոր ալիքը ցույց է տալիս կրիպտոշուկայի բարձր զգայունությունը ռիսկի հանդեպ ընդհանուր հակումների նվազման նկատմամբ։
Bitcoinը, չնայած իր բնորոշ անկայունությանը, լրացուցիչ ճնշում է ստացել արհեստական բանականության ոլորտի առևտրի շուրջ նոր մտահոգություններից, ինչպես նաև թանկարժեք մետաղների վաճառքից, որը սկսվել է Թրամփի՝ Քևին Ուորշին Դաշնային պահուստային համակարգի նախագահի թեկնածու առաջադրելու հայտարարությունից հետո։
Հոկտեմբերի 10–11-ը Bitcoinի գինը ընկել է մինչև 104 782,88 դոլար՝ նախորդ օրերին հասնելով 126 000 դոլարի նոր պատմական առավելագույնին։ Վերջին տվյալներով՝ գինը շուրջ 75 000- 78 000 դոլար է՝ շաբաթ օրը ավելի քան 6 տոկոս անկումից հետո։
Bitfinex-ի վերլուծաբանները երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում նշել են, որ հանգստյան օրերին ցածր լիկվիդությունը ևս խորացրել է անկումը։
