Ցուկերբերգը գաղտնի ծիծաղում է WhatsApp-ի 4 միլիարդ օգտատերերի վրա․ Դուրով

Meta ընկերության (որին պատկանում է WhatsApp-ը) հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծիծաղում է այն օգտատերերի վրա, ովքեր վստահում են հավելվածի անվտանգության մասին նրա խոսքերին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

Դուրովը հրապարակել է Ցուկերբերգի 2004 թվականի նամակագրության սքրինշոթը, որտեղ Facebook-ի հիմնադիրն իր ընկերոջն առաջարկում է տրամադրել Հարվարդի 4,000 ուսանողների տվյալները։ Երբ նրան հարցնում են, թե ինչու են մարդիկ իրեն տվել այդ տվյալները, Ցուկերբերգը պատասխանում է.

«Նրանք վստահում են ինձ… Հիմարներ»։

Ըստ Դուրովի՝ այդ ժամանակից ի վեր փոխվել է միայն մասշտաբը.

«Այսօր WhatsApp-ի սեփականատերը գաղտնի ծիծաղում է ոչ թե 4 հազար, այլ 4 միլիարդ «հիմարների» վրա, ովքեր հավատում են նրա հայտարարություններին (օրինակ՝ WhatsApp-ի վերջնակետային (end-to-end) շիֆրավորման մասին)»։

Leave a Comment