Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր՝ «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը, որն այս տարի ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. հաղթողների և հյուրերի մի մասը ելույթներում բողոքել է ամերիկյան ներգաղթային ոստիկանության գործողությունների դեմ, որոնք վերջին շաբաթների ընթացքում կրակել և սպանել են երկու ցուցարարի։ Հաղթողների, նրանց դժգոհություն-բողոքների, Թրամփի մասին կատակների ու նրա՝ կատակողներին ուղղված սպառնալիքների մասին է ռեպորտաժը։