«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան

«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան

«Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այս միջնորդությունը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի ընտրությանը: Նա ընդգծել է, որ չի եղել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը մակագրված լինի «քիչ թե շատ օբեկտիվության համբավ ունեցող դատավորի»:

Անդրադառնալով նիստին իրենց ներկայացնելիք միջնորդություններին՝ փաստաբանը հայտնել է. «Միջնորդելու ենքկիրառել բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի: Բայց բան էլ չի փոխվելու, նույնն ա լինելու, ինչ որ եղել ա»:

«Միջնորդելու ենք այլընտրանքային խափանման միջոցները, միայն թե կալանք չլինի, բայց բան էլ չի փոխվելու». Արսեն Բաբայան

Leave a Comment