Կարո՞ղ եք հիշել քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ գործ, որը մակագրված լինի օբյեկտիվ դատավորի

Այս պահին դատարանում  քննվում է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը ասաց՝ կալանքի միջնորդությունը զարտուղի ճանապարհով հասել է դատավոր Կարեն Ֆարխոյանին.

«Կարո՞ղ եք հիշել քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ գործ, որը մակագրված լինի քիչ, թե շատ օբյեկտիվություն ունեցող դատավորի։ Չի՛ եղել նման դեպք»,-ասաց նա։

Արսեն Բաբայանը նաև հավելեց՝ միջնորդություն են այսօր ներկայացնելու դատարան՝ Սրբազանի խափանման միջոցի փոփոխության հարցով։

Leave a Comment