Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել


Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության և Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև ստորագրվել են համապարփակ համագործակցության արձանագրություններ։ Դրանք վերաբերում են արդյունաբերության, գյուղատնտեսության, ձկնորսության, զբոսաշրջության, շինարարության և լոգիստիկ ոլորտներին։

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, կողմերի միջև ստորագրված համաձայնագրով երկու երկրների միջև առևտրի ծավալը կարճ ժամանակում կավելանա։

«TOBB»-ի տնօրենների խորհրդի անդամ և Էրզրումի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Օզաքալընն էլ նշել է, որ Եգիպտոսի հետ կառուցվեղ կամուրջներով կամրապնդվի արդյունաբերական և շինարարական ոլորտներում երկրների ներուժը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

305 դիտում

Leave a Comment