Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա, տեղյակ լինելով առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքի մասին, 2025 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին նրանից պահանջել են գումար՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումները չարձանագրելու համար, տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ նրանցից մեկը քաղաքացուց 200 հազար դրամ է ստացել, մյուսի գումարի չափը չի նշվում։
Պաշտոնատար երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ ՔՕ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով): Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով):
