Fars. Իրանի նախագահը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

«Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ», – հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։

Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։ «Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա», – նշում է գործակալությունը։

Leave a Comment