Պնդումը, թե, իբր, Փաշինյանը հավանություն է տվել Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չի համապատասխանում իրականությանը․ Նազելի Բաղդասարյան

Քաղաքականություն

02.02.2026 | 15:15

Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը․ այս մասին գրառմամբ տեղեկացրոլ է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։

Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է՝ ընտրական գործընթացներին ընդառաջ»,- գրել է Բաղդասարյանը։

Leave a Comment