2 փետրվարի 2026 – 12:55 AMT
PanARMENIAN.Net – Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը կարողացել է առավելության հասնել աշխարհի 88-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմայի նկատմամբ։
1 ժամ 55 րոպե տևած հանդիպման արդյունքում Ավանեսյանը հաղթել է 6։3, 2։6, 6։3 հաշվով, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:
1/8 եզրափակչում Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ)-Ջուլիա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) հանդիպման հաղթողը։