Եվրամիության անդամ երկրների՝ Թեհրանում հավատարմագրված դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ

Վերջին երկու օրերի ընթացքում Եվրամիության անդամ երկրների՝ Թեհրանում հավատարմագրված դեսպանները հրավիրվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ դեսպանների հրավիրման պատճառը ԵՄ-ի անցած շաբաթ ընդունած որոշումն է, ըստ որի Իրանի ազդեցիկ ուժային կառույցներից մեկը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Բաղային ընդգծել է, որ դեսպաններին ԱԳՆ հրավիրելը Թեհրանի կողմից այս որոշմանն արձագանքելու նվազագույն քայլն է։

Leave a Comment