Օրսկում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա երեք զոհ

Բաժանորդագրվել

Երկու կուրսանտ և հրահանգիչ է եղել կործանված ինքնաթիռում։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՌԴ Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Հայտնաբերվել է լիբիական պատվիրակության՝ Թուրքիայում կործանված ինքնաթիռի սև արկղը

«Օրենբուրգի մարզում ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Ցավոք, երեք մարդ է զոհվել», – նշել են ԱԻՆ–ից։

Մարզպետի տելեգրամյան էջում նշված է, որ կործանված ինքնաթիռում երկու կուրսանտ և հրահանգիչ է եղել։

«Diamond ուսումնական ինքնաթիռի վթարման մասին 112 ծառայությունը հաղորդում է ստացել ժամը 12:51-ին (Մոսկվայի ժամանակով՝ 10:51-ին – խմբ.)։ Ինքնաթիռում երեք ուղևոր է եղել՝ երկու կուրսանտ և հրահանգիչը։ Նախնական տեղեկություններով` անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Այժմ պարզվում է նրանց ինքնությունը։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ ինքնաթիռը ուսումնական թռիչք էր կատարում։

Երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, հրդեհ չի եղել։

Կոլումբիայում կործանվել է Satena ավիաընկերության ինքնաթիռը, կա 15 զոհ. կադրեր

Leave a Comment