
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։
«Ներկայում Հայաստանի կառավարությունն ԱՀԿ-ի հետ համատեղ աշխատանքներ է տանում Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու ուղղությամբ՝ համերաշխություն հայտնելով մարդասիրական ճգնաժամի առջև կանգնածներին»,- մասնավորապես նշել է նա։