2 փետրվարի 2026 – 10:40 AMT
PanARMENIAN.Net – Միլան քաղաքում փետրվարի 6-22-ը անցկացվելիք Ձմեռային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնելու է 5 մարզիկ։
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կկրեն գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, հայտնում է Sputnik Արմենիան իր աղբյուրի վրա հղումով:
Բացի նշված դրոշակակիրներից, խաղերին միանալու են նաև դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Հարություն Հարությունյանը։
Դահուկորդ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, սակայն, բացման արարողությանը չեն միանա, քանի որ հաջորդ օրը պետք է մասնակցեն Թեզերոյում կայանալիք իրենց մրցումներին։
Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը։