2 փետրվարի 2026 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 55-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում առաջինը դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, հայտնում է Արմենպրեսը:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (42-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (72-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (77-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինացի Հու Յիֆանն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 18-րդն է: