Փորձագետները մանրամասն ուսումնասիրել են ՀԱԷԿ կառավարման գործընթացները

Փորձագետները մանրամասն ուսումնասիրել են ՀԱԷԿ կառավարման գործընթացները

2026 թվականի հունվարի 19–ից 30-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների կորպորատիվ գործընկերային ստուգում։

 

Այցը իրականացվեց միջազգային փորձի փոխանակման և անվտանգության մշակույթի շարունակական կատարելագործման լավագույն ավանդույթների շրջանակում։ Կորպորատիվ գործընկերային ստուգմանը մասնակցեցին բարձր որակավորում ունեցող փորձագետներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Իրանից և այլ երկրներից, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ՀԱԷԿ-ի գործունեության նկատմամբ միջազգային մասնագիտական հետաքրքրվածությունն ու վստահությունը։

Ստուգման ընթացքում փորձագետները մանրամասն ուսումնասիրեցին կառավարման գործընթացները, մարդկային ռեսուրսների զարգացումը, գիտելիքների կառավարումը, ներքին հաղորդակցությունը, ինչպես նաև անվտանգության և պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքը կազմակերպության բոլոր մակարդակներում։ Հատուկ ուշադրություն դարձվեց լավագույն միջազգային փորձի կիրառմանը և դրանց համապատասխանեցմանը ՀԱԷԿ-ի գործառնական առանձնահատկություններին։ Կորպորատիվ գործընկերային ստուգման ղեկավարն էր Լայոշ Խադնատին Հունգարիայից։

 

Այս ստուգումը ևս մեկ կարևոր քայլ էր ՀԱԷԿ-ի ՝ անվտանգության բարձր չափանիշներին հավատարիմ մնալու, շարունակական բարելավման և միջազգային մասնագիտական համայնքի հետ սերտ համագործակցությունը խորացնելու ճանապարհին։

Leave a Comment