Սպիտակ տունը վերահաստատել է միջուկային զենքի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի սահմանափակումները և Չինաստանին ներառել զենքի վերահսկման բանակցություններում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։

«Նախագահ Թրամփը բազմիցս խոսել է աշխարհի համար միջուկային զենքի սպառնալիքին հակազդելու անհրաժեշտության մասին և նշել է, որ կցանկանար պահպանել միջուկային զենքի սահմանափակումները և Չինաստանին ներառել զենքի վերահսկման բանակցություններում», — նշել է պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, թերթը նաև կարծում է, որ իր անկանխատեսելիությամբ հայտնի Թրամփը կարող է վերջին րոպեին համաձայնվել շարունակել հետևել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական զենքի կրճատման պայմանագրին:

Ավելի վաղ, New York Times-ին տված հարցազրույցում Թրամփը մեկնաբանել է ռուս-ամերիկյան ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի ժամկետը լրանալու մասին՝ ասելով, որ «եթե այն լրանում է, թող լրանա», բայց հույս է հայտնել Չինաստանին ներառող «ավելի լավ» համաձայնագրի վերաբերյալ։

Leave a Comment