Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ, ասել է Մեդվեդևը ՏԱՍՍ-ին, Ռոյթերսին և WarGonzo նախագծին տված հարցազրույցում։
«Մենք խելագար չենք։ Մենք սա հարյուր անգամ ասել ենք։ Ո՞ւմ է պետք գլոբալ հակամարտությունը»,- ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևը խոսել է նաև Մոսկվայի և Պեկինի կողմից Գրենլանդիային ուղղված «վտանգի» մասին: Քաղաքական գործչի կարծիքով, Գրենլանդիայի շուրջ իրավիճակը ՆԱՏՕ-ի համար լուրջ մարտահրավեր է դարձել: