31 հունվարի 2026 – 14:49 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ավենտիս Ավենտիսյանը կարիերան շարունակելու է Հունաստանում։ 23-ամյա պաշտպանը միացել է «ՊԱԵ Խանիա» ակումբին, որը հանդես է գալիս Հունաստանի Երկրորդ դիվիզիոնում։ Տեղեկությունը հաստատվել է ակումբի մամուլի ծառայությունը, հայտնում է Factor.am-ը:
Մինչ այդ Ավենտիսյանն հանդես էր գալիս «Վեստ Արմենիա» թիմում, որը նախորդ մրցաշրջանի ավարտին դադարեցրել է իր գործունեությունը։
Վերջերս «ՊԱԵ Խանիայի» կազմը համալրել էր նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը։
Ավենտիս Ավենտիսյանը հունական ՊԱՕԿ-ի սան է, խաղացել է հոլանդական «Գոու Ըհեդ Իգլս» և խորվաթական «Յարուն» ակումբներում: Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Մ16, Մ17 և Մ21 և Հունաստանի Մ16, Մ17 հավաքականները: