ՀՀ-ն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով, հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը:

Ելույթ ունեցավ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` նա ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Անանյանն ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը և որպես հիմնադիր անդամ՝ ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում:

Անանյանը Հայաստանի հետևողական սատարումն է հայտնել Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հայաստանը հունվարի 22-ին դարձել է այն 19 երկրներից մեկը, որոնք ստորագրել են Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին փաստաթուղթը:  ԱՄՆ նախագահի նախաձեռնած Խաղաղության խորհուրդը ենթադրում է Գազայի հակամարտության կարգավորման համար միջազգային հարթակի ձևավորում՝ այլ ճգնաժամերի մանդատի հնարավոր ընդլայնմամբ: 

Leave a Comment