ՀՀ-ում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

ՀՀ-ում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

2 փետրվարի 2026 – 10:12 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ,որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:

2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։

Leave a Comment