Թափուր աշխատատեղերի համալրման գործընթացը՝ նոր ձևաչափով • Tribune.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում գործատուներին աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ նպատակ ունենալով լրացնել աշխատուժի պահանջարկը։

Ծառայության շրջանակում իրականացվում են մի շարք գործառույթներ, այդ թվում՝

  • աջակցություն աշխատուժի պահանջարկի լրացման գործընթացում,
  • տեղեկատվության տրամադրում զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ,
  • թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տարածում,
  • թափուր աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպում,
  • գործատուների կողմից ներկայացված չափորոշիչներին համապատասխան թեկնածուների ընտրություն,
  • համապատասխան աշխատատեղերի ներկայացում ընտրված թեկնածուներին։

Այն գործատուներին, որոնք ունեն աշխատակիցների կարիք, առաջարկվում է գրանցել թափուր աշխատատեղերը www.e-work.am
հարթակում կամ կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային կենտրոնի, ինչպես նաև Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ զանգահարելով 060 65 27 17 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

Leave a Comment