Ուզում եմ Կանադան դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, Գրենլանդիան՝ 52-րդը, Վենեսուելան՝ 53-րդը․ Թրամփը կատակել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրվա ընթրիքի ժամանակ կատակով հայտարարել Է երկրին Կանադայի, Գրենլանդիայի և Վենեսուելայի միանալու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ամերիկյան Washington Post թերթը։

«Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա։ Մենք պատրաստվում ենք գնել այն: Ես երբեք մտադրություն չեմ ունեցել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը: Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը։ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը»,- մեջբերվում է Թրամփի խոսքը։

Leave a Comment