Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարով, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Մեկնարկել է ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը։
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ` փետրվարի 11
Նշենք, որ որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ Eurosatory-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:

