Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարով, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Մեկնարկել է ցուցահանդեսի  մասնակցության հայտերի ընդունումը։ 

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ` փետրվարի 11

Նշենք, որ  որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝  Eurosatory-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:

Leave a Comment