Ոստիկանության 4 հենասյունային ուղղությունները ձևավորված են. բարեփոխումները կշարունակվեն


2025-ին Ոստիկանության գվարդիայի գործարկմամբ ավարտվեց ՀՀ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորումը: Այն մեկնարկել էր դեռևս 2021-ի հուլիսին՝ պարեկային ծառայության ստեղծմամբ, 2024-ին արդեն կազմավորվել էին Քրեական ու Համայնքային ոստիկանությունները:


 


Պատասխանատուները փաստում են՝ 4 հենասյուների գործարկմամբ տեղի է ունեցել գործառույթների հստակ տարանջատում, կրկնվող գործառույթների բացառում, ինչն էլ հանգեցրել է ծառայության արդյունավետության բարձրացմանը:


 


Բարեփոխումները կշարունակեն նաև 2026-ին՝ ծառայությունների, տեխնոլոգիական, կրթական և մասնագիտական կատարելագործմամբ։


 


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Դիտումների քանակ2

Leave a Comment